• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ԷԿՈ-միջոցառումները

Ներառական էկոարշավՆոյեմբերի 22-ին, 23-ին և Դեկտեմբերի 6-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացրեց 3 ծրագիր:
__________
Նոյեմբերի 22-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում եռակողմ համագործակցությամբ անցկացվեց «Ներառական էկոարշավ» խորագրով սեմինարը:

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի, «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի համագործակցությամբ և Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում մի շարք երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում ներառական էկոարշավի առանձնահատկությունների և կարևորության վերաբերյալ:

__________
Հաջորդ օրը՝ Նոյեմբերի 23-ին կայացավ դեպի Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Թեժառույքի վանական համալիր «Ներառական էկոարշավ» ուխտագնացությունը։

Առավոտյան ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի դիմացից ուխտավորներն ավտոբուսով շարժվեցին դեպի Կոտայքի մարզ։ Մեղրաձոր գյուղում նրանք բարձրացան Մարմարիկ գետի աջ ափից սկսվող անտառապատ լեռը, որի վրա է գտնվում Թեժառույքի վանական համալիրը կամ Տրդատավանքը: Երիտասարդներին ներկայացվեց վանքի պատմությունը: Այնուհետև Ճաշու Երրորդ ժամի ժամերգություն կատարվեց:

Ժամերգությունից հետո «Ներառական էկոարշավ» ուխտագնացության մասնակիցները մաքրման և հարդարման աշխատանքներ կատարեցին վանքի շրջակա տարածքում: Նրանք հավաքեցին կուտակված ամբողջ աղբը, տեսակավորեցին և պարկերով տարան լեռն ի վար:
Օրն աշխուժացնում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները՝ ազգային երգերով:

__________

Դեկտեմբերի 6-ին կրկին Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն իրականացրեց նաև «Առողջ ապրելակերպ» թեմայով քննարկում-աշխատաժողով՝ Երևանի տարբեր բուհերի 30 ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։ Աշխատաժողովին իր մասնակցությունն էր բերել Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու՝ Կարինե Քոչարյանը:

Առաջին մասում համապատասխան ոլորտների մասնագետները երիտասարդներին ներկայացրին հոգևոր և մարմնական առողջության ժամանակի սպառնալիքներն ու վտանգները:

«Հոգևոր առողջություն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն բարեշնորհ Սևակ Սարկավագ Գրիգորյանը, իսկ «Մարմնական առողջություն» թեման ներկայացրեց Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, xoharar.am նախագծի հիմնադիր Հարություն Դաշտոյանը:

Երկրորդ մասում Մասնակիցները բաժանվեցին 2 խմբի, որոնցից յուրաքանչյուրն անցկացրեց քննարկումներ և դասախոսությունների ընթացքում վեր հանված խնդիրների վերաբերյալ մշակեց իր լուծումները:

Երրորդ մասում «Հոգևոր առողջություն» և «Մարմնական առողջություն» թիմերի լիդերները ներկայացրին իրենց քննարկումների արդյունքում ի մի բերված գաղափարներն ու տեսլականն առկա խնդիրների լուծման և սպառնացող վտանգների, ռիսկերի նվազեցման վերաբերյալ:

?ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ?․ ➡️ՆԵՐԱՌԱԿԱՆ ԷԿՈԱՐՇԱՎ? ԴԵՊԻ ԹԵԺԱՌՈՒՅՔԻ ՎԱՆՔ⛪️⤵️Նոյեմբերի 23-ին կայացավ դեպի Կոտայքի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, November 25, 2019