• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կրասնոդարում անցկացվեց «Հիշում ենք և պահանջում» հիշատակի ակցիա 

Ապրիլի 23-ի երեկոյան Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղի ունեցավ «Հիշում ենք և պահանջում» հիշատակի ակցիան, որն ուղեկցվում էր մոմավառությամբ։ Ակցիային, ի թիվս այլոց, մասնակցում էին Կրասնոդարում գործող հայկական կազմակերպությունների երիտասարդ ակտիվիստներ, մասնավորապես՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներ։