• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կայացավ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու երիտմիության ժողովը

Հոկտեմբերի 30-ին, օրհնությամբ և առաջնորդությամբ Տ. Մատթեոս քհն. Դրավանցի, կայացավ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու երիտմիության ժողովը։ Համդիպման ընթացքում քննարկումների միջոցով ընդունվեցին որոշումներ միության հետագա ծրագրերի վերաբերյալ: Երիտմիության ատենապետ ընտրվեց բրշ. Մանավազդ սրկ. Մկրտչյանը, իսկ ատենադպիր Աստղիկ Գրիգորյանը, որոնք կզբաղվեն կազմակերպչական հարցերի կարգավորմամբ և հանդես կգան նախաձեռնություններով։

Որոշվեց հանդիպումները մշտապես պահել հագեցած հետաքրքիր նախագծերով ու հոգևոր քննարկումներով։ Նախնական հանդիպումները լինելու են շաբաթական երկու օր` երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։