• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Խաղաղություն և դիմադրություն. Դասախոսություն ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Խաղաղություն և ԴիմադրությունԴեկտեմբերի 10-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում կայացավ «Խաղաղությունն ու քրիստոնեական դիմադրության իրավունքը» խորագրով դասախոսություն։
Բանախոսում էր ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա Վարդապետ Խաչատրյանը:

Քննարկման ընթացքում Հայր Սուրբը երիտասարդների հետ քննարկեց մի շարք քրիստոնեական հարցեր, ինչպիսիք են մեղքը, խաղաղությունը, դիմադրությունը, մեղքի 4 բաժանումները, Նոյան Ծիածանը, Հայ Եկեղեցում առաջին սրբադասումը, անդրադարձ կատարվեց Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գործին: Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվեցին մի շարք աստվածաշնչային համարներ:

Քննարկման սկզբում հայտարարվել էր մրցույթ.
ավարտին պետք է ընտրվեին 3 ամենաակտիվ մասնակիցները, սակայն այնքան ակտիվ և աշխույժ էին երիտասարդները, որ Հայր Սուրբն ու գրասենյակի աշխատակիցները այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ովքեր են 3 լավագույնները:

Արդյունքում տեղի ունեցավ վիճակահանություն: Հաղթող 3 երիտասարդներին Հայր Թովման նվիրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանի «Երկու ուխտավոր» վեպը: Բացի այդ, բոլոր մասնակիցներին բաժանվեցին աղոթաթերթիկներ և Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» նկարը:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2298713586899260?__tn__=-R