• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կիսլովոդսկի ֆորումի հետքերով․ առցանց քննարկում

Ապրիլի 19-ին Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակն առցանց հանդիպում ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի և Հարավային Ռուսաստանի թեմի երիտասարդների հետ։

Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի փետրվար 4–7-ը տեղի ունեցավ Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը՝ Կիսլովոդսկում։

ՀԵՀԵՄ գրասենյակը, որպես ֆորումի կազմակերպիչ, երիտասարդների հետ առցանց հանդիպմանը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք ապահովվում է ֆորումի շարունակականությունը տեղում և ինչպիսի արդյունքներ են այդ իմաստով գրանցվել տարբեր թեմերում։

Հարավային Ռուսաստանի թեմի երիտասարդաց միության ատենապետ Լուսինե Բայաթյանը նկատեց, որ իրենց մոտ լուրջ սերնդափոխություն է ընթանում, և երիտասարդների տարիքային շեմն իջել է մինչև 13 տարեկանը, և ամեն շաբաթ համալրում են ունենում։

Լուսինեն տեղեկացրեց, որ այս պահին մամբ։ Մայիսին արդեն նախատեսել են անցկացնել թեմական երիտասարդական ֆորում։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի երիտասարդաց միության ատենապետ Վարդան Պողոսյանը խոստովանեց, որ շատ տպավորված էին Կիսլովոդսկի ֆորումով, և վերադառնալուց հետո անմիջապես նույն գործիքակազմի կիրառմամբ մտագրոհ անցկացրեցին տեղի երիտասարդության համար։

-Որոշել ենք այնպես աշխատել, որ երիտասարդներին պասիվ վիճակից բերենք մտածող, նախաձեռնող վիճակի, և այդ իմաստով արդեն առաջընթաց ունենք-ասաց Վարդանը։

 

Առցանց հանդիպմանը մասնակցող ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հայր Թովման իր հերթին նկատեց, որ երիտասարդներ բերելը խնդիր չէ, այլ նրանց պահելու խնդիր կա, այնպես անելու, որ նրանք եկեղեցագործվեն։

 

Ակտիվ քննարկումից հետո, ավարտին որոշվեց շարունակական դարձնել առցանց հանդիպումները և առավել գործնական՝ համագործակցությունը։