• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կրասնոդարի «Ռուսաստանի հայերի միություն»-ում քննարկվեցին տեղի երիտկազմակերպությունների միջև համագործակցության հարցեր

САР Краснодарского края

Սույն թվականի մարտի 15-ին Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» գրասենյակում, նախաձեռնությամբ Միության երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար, Կրասնոդար քաղաքի Երիտասարդական խորհրդարանի փոխնախագահ Արթուր Բախչինյանի, քննարկվեցին «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի մասնաճյուղի, «Կուբանի կազակ երիտասարդների միության» Կրասնոդարի մարզային մանկապատանեկան հասարակական շարժման, Կրասնոդարի քաղաքային դումային կից Երիտասարդական խորհրդարանի և Կրասնոդարի ղեկավարին կից ուսխորհրդի միջև համագործակցության հարցեր։

Կառուցողական և փոխշահագրգիռ մթնոլորտում կողմերը դիտարկեցին մարզային և քաղաքային մակարդակներում հայրենասիրական և սոցիալապես օգտակար համատեղ միջոցառումների իրականացման ծրագրեր, ինչպես նաև՝ համատեղ մշակութային և ժամանցի հնարավորությունները: