Մեկնարկել է Սիդնեյի ACYA JUNIORS-ը
Սիդնեյի ՀԵՀԵՄ-ը տեղեկացնում է, որ պաշտոնապես սկսել են պատանեկան ACYA JUNIORS-ը, որը ՀԵՀԵՄ-ի բաղկացուցիչներից է:
Ռաշել Նաջարյանը տարեսկզբից եռանդուն աշխատում է կրտսերների հետ:
Նրանք անցկացրին իրենց առաջին պաշտոնական հանդիպումը, կամավորաբար Ծաղկազարդի տոնին մոմեր պատրաստեցին, Մայրության տոնին ծաղիկներ բաժանեցին։ Սա նրանց առաջին հասարակական գործունեությունն էր։
ACYA-ի կրտսերների նպատակն է սովորել և կիրառել քրիստոնեական հավատքի սկզբունքները՝ համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքի, նպաստել եկեղեցական գործունեությանը, մասնակցել բարեգործական աշխատանքներին, ինչպես նաև՝ ստեղծել սոցիալական և ընկերական միջավայր հայ եկեղեցու երիտասարդ անդամների համար:
Եթե ունեք 10-ից 17 տարեկան երեխա, զարմիկներ կամ քույրեր, ովքեր հետաքրքրված են միանալ այս ջերմ ընտանիքին, ուղարկեք հաղորդագրություն aus@gmail.com հասցեին։