• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Պատարագը լսելու համար չէ, այլ` մասնակցելու». Տեր Հայկազուն

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակը շարունակում է կազմակերպել առցանց զրույցներ տարբեր թեմերի հոգևորականների հետ: Փետրվարի 20-ին հոգևոր զրույցը Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Մինվոդի քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազուն քահանա Սահակյանի հետ էր: Զրույցի թեման էր՝ Սուրբ Պատարագի «գաղտնիքները»:

Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա, ով ամեն կիրակի մասնակցում է Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը, ամբողջությամբ ընկալի այն, լինի ոչ թե դիտորդ, այլ՝ ակտիվ և գիտակից մասնակիցը սուրբ խորհրդի: Հենց այս նպատակով էլ տեր հայրը մանրամասնորեն և մատչելի կերպով բացատրեց բոլոր այն «շարժումները» և «գաղտնիքները», որոնք առկա են Պատարագի ընթացքում:

-Չպիտի կանգնենք և ունկնդրի պես լսենք Պատարագը: Սովետական Միությունից մնացած վատ սովորություն է Պատարագը պարզապես լսելը, ինչպես որ կգնայինք օպերա լսելու… Ուրեմն՝ պատարագը լսելու համար չէ, պատարագը մասնակցելու համար է: Պաշտամունքը մասնակցելու համար է, եթե ես պաշտամունքին չեմ մասնակցում, իմ լսելը ոչնչով ինձ չի օգնի, բացի հոգեկան հանգստությունից, որը անմիջապես կարող է անցնել: Քրիստոս մեր հոգեկան հանգստության համար չի մարդացել, այլ, որպեսզի մենք պաշտամունքի ժամանակ իրեն միանանք և փրկություն ունենանք,-իր խոսքում նշեց Տեր Հայկազունը:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Տիգրանուհի Մարգարյան
Տիգրանուհի Մարգարյան
Տեքստի հեղինակ