• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Սերտողության դասընթաց՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում

2021 նոյեմբերի 19-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մեկնարկեց Սուրբ Գրքի սերտողության դասընթացը:

Ընդառաջելով երիտասարդների ցանկությանը՝ Դամասկոսի Թեմի Հայ Առաքելական Երիտասարդաց Միությունը՝ ՀԱԵՄ-ը իրականացնում է սուրբգրային սերտողության դասընթացներ՝  ոչ միայն երիտասարդների, այլև բոլորի համար: Դասընթացները կանցկացվեն Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի հովանավորությամբ:

Սերտողությունը կանցկացվի յուրաքանչյուր ուրբաթ, երեկոյան ժամը 6-ին։ Դասընթացը միասին կանցկացնեն Տ. Արմաշ Սրբազանը եւ Տ. Գաբրիէլ Վրդ. Սարգսյանը: