• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Սիրո ճաշ» Սրբոց Նահատակաց եկեղեցու համայնքի հետ

Հոկտեմբերի 16-ին ԱՀԹ երիտմիությունների ատենապետները Սբ. Պատարագից հետո «Սիրո ճաշ» ծրագրի շրջանակում հյուրընկալվեցին ԱՀԹ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանի և երիտասարդների կողմից:
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկաներին ծանոթացրեց ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությանը արժանացած երիտասարդների առաջիկա նոր ծրագրերին: