• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Սյուներ» երիտմիությունն իրականացրեց կինոդիտում և ուխտերթ

Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտասարդաց միության  երիտասարդները նոյեմբերի 27-ին  հերթական կինոդիտման շրջանակներում  դիտեցին  «Ջուզեպպե Մոսկատի. ապաքինող սեր» իտալական ֆիլմը։ Սյուժեի հիմքում 19-20-րդ դդ. ապրած իտալացի քրիստոնյա բժիշկ Ջուզեպպե Մոսկատիի կենսագրությունն է։ Բժիշկ, ով զոհաբերեց իր կյանքը՝ մարդկանց փրկելու համար: «Մարդկանց ցավը վերապրելն ավելի շատ է օգնում, քան դեղը»,-ասում էր նեապոլիտացի հումանիստը: Կինոդիտոիմից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում։

Իսկ նոյեմբերի 18-ին «Սյուներ» երիտասարդ միության տղաները «ՍՈՍ արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կամավորների հետ խաչերով ուխտավորաբար քայլեցին Հարժիս գյուղից դեպի Տաթևի վանք։ Ուխտագնացության ճանապարհին եղան հին Յայջի գյուղի Սուրբ Մինաս եկեղեցում, որը Հարժիս գյուղի նախկին տեղում է՝ Որոտանի կիրճում գտնվող Ներքի շեն վայրում՝ վերաշինված 1659 թվականին: Եկեղեցում Ժամերգություն անցկացնելուց հետո, շարականների երգեցողությամբ, աղոթքներով ուխտավորները քայլեցին դեպի Որոտանի կիրճ։ Այնուհետև շարժվեցին դեպի Տաթևի վանք՝ քայլելով 17 կիլոմետր ճանապարհ։ Տաթևի վանքում հանդիպեցին վանքի վանահայր Հայր Միքայելին և միասնական աղոթք արեցին։