• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ստեղծվեց Եգիպտոսի ՀԵՀԵՄ-ը

Գերաշնորհ  Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի օրհնությամբ և Կահիրեի հոգևոր հովիվ Տ․ Հակոբ քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ 2022թ․ մայիսի 14-ին կայացավ հանդիպում համայնքի մի խումբ ակտիվ երիտասարդների հետ, որի ընթացքում ձևավորվեց Եգիպտոսի ՀԵՀԵՄ-ը։

Հանդիպմանը երիտասարդները երկու տարի ժամկետով ատենապետ ընտրեցին Ռուբեն Արսլանյանին, փոխատենապետ՝ Կարեն Թորոսյանին և գանձապահ՝ Լորիկ Տրդատյանին։

Երիտասարդները սահմանեցին Եգիպտոսի ՀԵՀԵՄ-ի նպատակներն ու ծրագրերը, այն է․

  • համախմբել երիտասարդներին, հավատարիմ մնալ Հայ Եկեղեցու վարդապետությանը և նպաստել քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը,
  • կազմակերպել ուխտագնացություններ, ճամբարներ։

Հանդիպման ավարտին Տեր Հակոբն իր օրհնությունները բաշխեց երիտասարդներին՝ մաղթելով նրանց բեղուն և ակտիվ գործունեություն։