• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ ԿԳ–ում տարեվերջյան վկայականներ և շնորհակալագրեր հանձնվեցին

Դեկտեմբերի 28-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տարեվերջյան վկայականների և շնորհակալագրերի հանձնման արարողություն։ Այն սկսվեց աղոթքով։ Ամանորյա ուրախ տրամադրությունը վարակել էր բոլորին, և միջոցառումն անցկացվեց ոչ ֆորմալ մթնոլորտում՝ հումորով լի։

Անցնող 2021թ․-ը ՀԵՀԵՄ-ի համար նոր ձեռքբերումների և նոր ծրագրերի իրականացման տարի էր, որոնց իրենց մասնակցությունը բերեցին երիտասարդ կամավորները։ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և ԿԳ տնօրեն Թովմա վրդ․ Խաչատրյանն օրհնության խոսք փոխանցեց ՀԵՀԵՄ ԿԳ անդամներին և իր գոհունակությունը հայտնեց երիտասարդներին կատարված աշխատանքի համար։