• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Գուգարք և Տավուշ

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Գուգարքի թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանի, թեմի ներկացացուցիչ Գևորգ Դերմենջյանի և Տավուշի թեմի երիտասարդական հարցերով պատասխանատու Լիդյա Մանթաշյանի հետ։

Տավուշի թեմի երիտասարդական գործունեությունը համավարակի ընթացքում ներկայացրեց Լիդյա Մանթաշյանը։

  • Թեմի գործունեությունն ավելի շատ սոցիալական ուղղություն ունի։ Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պատրաստվել են մոտ 1500 փաթեթներ։ Այս աշխատանքներում երիտասարդները կամավորաբար օգնել են թեմի սոցիալական կենտրոնին։
  • Կազմակերպվել է սոցիալական ծրագրերի լուսաբանումը։
  • Տավուշի ներկայացուցիչներ կերտելու նպատակով իրականացվել են երիտասարդների վիդեոբլոգինգի կարողությունների զարգացմանն ուղղված մեդիա դասընթացներ։ Սրանց նպատակն է երիտասարդներին սովորեցնել հմտություններ, որպեսզի կարողանան ներկայացնել համայնքների մշակույթային վայրերը, սրբավայրերը։

Արժանապատիվ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը ներկայացրեց Գուգարաց թեմի համավարակի շրջանում իրականացված երիտասարդական գործունեությունը։

  • Իրականացվել են սոցիալական ծրագրեր, կազմակերպվել դրանց լուսաբանումը,
  • Առցանց քարոզներ, որոնց երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունեն,
  • Տեղի են ունենում տեսազանգով հանդիպումներ համալսարանական երիտասարդների հետ, որոնց ժամանակ Տեր Հայրը դասախոսություններ է կարդում,
  • Պատրաստվում և հրապարակվում են տարաբնույթ տեսանյութեր,
  • Գևորգ Դերմենջյանը հավելեց, որ համավարակի օրերին իրականացվել է երեք սոցիալական աջակցության ծրագիր։ Դրանց շրջանակում յուրքաանչյուր քահանայի տրվում էր տասնհինգից երեսուն փաթեթ։ Նրանք գտնում էին կարիքավորներին և բաժանում օգնությունը։ Այս գործում մեծ էր երկիտասարդների մասնակցությունը,
  • Մայր Աթոռից զատ՝ թեմի սոցիալական կենտրոնը ևս օգնություն է կազմակերպել,
  • Այժմ մշակվում է «Սովորենք սովորեցնելով» խորագիրը կրող երիտասարդների նախատեսվող առցանց ծրագիրը,
  • Առցանց հոգևոր դասերը շարունակվում են։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց, որ ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակը տարածաշրջանային ժողովների հասնելն է, որոնց ընթացքում քննարկվելու են ՀԵՀԵՄ երիտասարդական 2020-2021 ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը։

  • Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը։ Տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված լինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։
  • Հայր Թովման խոսեց ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացության մասին, որը նվիրված է լինելու Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։
  • Քննարկվեցին նաև գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող ձեռնարկներ և մի շարք այլ ծրագրեր։
  • Ներկայացվեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին» և «Իմ եկեղեցին» նախաձեռնությունները, որոնց շուրջ Կենտրոնական գրասենյակ-թեմեր համագործակցությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
  • Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնություններից՝ «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը տվեք Կայսեր, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով:

#ℂoronaℤoom?Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Գուգարքի թեմի երիտասարդական…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Friday, July 10, 2020