• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

20 տարի Վեհափառի հետ


20 տարի Վեհափառի հետ ծրագիրը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից սկսվել է 2019 թվականի հուլիս ամսից: Շուրջ հազար ուսանողներ, հասարակական-երիտասարդական կառույցների երիտասարդներ, ինչպես նաև թեմական երիտասարդական ակտիվիստներ այցելել են Մայր Աթոռ, ծանոթացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր կառույցների գործունեությանը՝ առավել հաղորդ դառնալով հոգևոր, եկեղեցական, մշակութային, սոցիալական, կրթական ոլորտներում ունեցած հաջողություններին:

Որոշ խմբեր արժանացել են նաև Ամենայն Հայոց Հայրապետի ընդունելությանը: