• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՄատենաZում

2020 թվականի հուլիսի 12-ից ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը, Հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ, իրականացնում է Սուրբ Գրքի սերտողությանը նվիրված «ՄատենաZում» առցանց դասընթացը:

Ծրագիրը  գործնական է և ունի   ուսուցողական  բնույթ: Նպատակն է օգտակար լինել երիտասարդներին, որպեսզի հաղթահարեն իրենց կյանքի տարբեր դժվարություններ Աստծո խոսքի միջոցով, ինչպես նաև խթանել, որպեսզի Սուրբ Գիրքը դառնա երիտասարդների ամենօրյա ուղեկիցը։

Հանդիպումները   տեղի են ունենում Zoom առցանց հարթակում և իրականացվում են  դասընթացի ձևաչափով: Դասընթացի ընթացքում համակարգված  ձևով առանձնացվում են  Աստվածաշնչյան  տողեր, համարներ, որոնք որևէ հստակ թեմատիկա են պարունակում:

«ՄատենաZում» հանդիպումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ, որի մասին նախապես կարող եք տեղեկանալ ՀԵՀԵՄ Ֆեյսբուքյան էջից:

Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: