• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կյանքիս ծանր պահերին․․․

(Պոեզիա)
Կյանքիս ծանր պահերին
Սրտիս թախիծ է իջնում,
Մի աղոթք եմ այդ պահին
Մրմնջում ես անդադրում։
Օրհնություն կա հիրավի
Խոսքերում այդ կենդանի,
Սուրբ հմայք է անմեկին
Տարածվում այդ բառերից,
Սրտիցս բեռ է ընկնում,
Եվ կասկածն է հալածվում,
Հավատում եմ ու լալիս,
Այնպե՜ս թեթև եմ լալիս։
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի
Լերմոնտով
ռուս գրող (1814-1841)