• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Քրիստոսի Հարսնացուները. Հայնե

(Պոեզիա)

Պատուհաններից վանքի
Անլուր գիշերների խավարի մեջ
Լույս է թափվում: Կացարանը լցվում է
Երիտասարդ միանձնուհիների ուրվականներով:

Ահա և վանքը:
Ուղղաձիգ աստիճաններով մինչև վերջ․
Երգչախումբն Աստծո անունն է
Օրհներգում։

Բայց աղոթքի մեջ այդ
Շնացողի ձայնը կա.
Մեղավորների հոգիները թակում են երկինքը
Միայն հրաշքի հույսով:

«Քրիստոսի անունից,
Փուչ փառասիրությամբ
Մենք տվեցինք Կեսարին
Այն, ինչը Քրիստոսինն էր:

Եվ Հիսուս լաց եղավ
Մեր և մեր մեղքերի վրա՝
Հեզորեն և համակ բարի մրմնջալով.
«Դուք երբեք մխիթարություն չեք գտնի»:

Գիշերը, գերեզմաններից դուրս գալով,
Մենք թակում ենք Աստծո դռները՝
Ողորմություն հայցելով, —
Miserere! Miserere!

Լավ է պառկել գերեզմանում,
Բայց Քրիստոսի սուրբ հավատքով
Մենք կարող էինք ջերմացնել մեր հոգիները, —
Miserere! Miserere!

Մեր դառը բաժակը
Մենք պարպեցինք ցմրուր,
Տեր, քո տաքուկ դրախտն ընդունիր մեղավորներիս, —
Miserere! Miserere!

Երգեհոնը ձայնակցում է նրանց կանչին,
Մեկ դանդաղ ու մեկ արագ:
Անտես ձեռքի սպասավորները
Փնտրում են ստեղները երգեհոնի:

Հայնրիխ Հայնե

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի