• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Երիտասարդի երազը

Ոչ այն է՝ քնած թե արթմնի, ես հայտնվեցի մի սենյակում։
Ոչ մի հստակ ուրվագիծ չէր երևում՝ բացառությամբ մի պատի, որի վրա հաշվառման քարտերի համար նախատեսված փոքրիկ դարակներ էին: Դրանք նման էին գրադարանների դարակներին, որոնցում այբբենական կարգով ցուցակներ էին՝ ըստ հեղինակի ազգանվան կամ թեմայի։
Բայց այդ արխիվային դարակների վրա, որոնք զբաղեցնում էին ամբողջ պատը՝ հատակից՝ առաստաղ, և ձախից՝ աջ, որքան որ աչքդ կկտրեր, բոլորովին այլ վերնագրեր էին։

Երբ ես մոտեցա արխիվների պատին, առաջինը, որ գրավեց իմ աչքը, «Մարդիկ, որոնք ինձ դուր էին գալիս» վերնագիրն էր: Երբ բացեցի այն և սկսեցի թերթել քարտերը, միանգամից փակեցի՝ սարսափով հասկանալով, որ այնտեղ գրված բոլոր անուններն ինձ ծանոթ են։ Իսկ հետո, առանց որևէ խոսքի, հանկարծ հասկացա, թե որտեղ եմ։
Այդ անշունչ սենյակը՝ իր փոքրիկ դարակներով, իմ ողջ կյանքի ծանր փաստերի կատալոգն էր: Իմ ամբողջ կյանքի յուրաքանչյուր գործողությունը, ամեն մի պահը՝ կարևոր, թե աննշան, այնքան մանրամասն էր արձանագրված, որ ես ինքս էլ ի զորու չէի հիշել դրանք։
Հետաքրքրվածության և հետաքրքրասիրության զգացումից դրդված, որ միախառնված էր սարսափին, ես սթափվեցի, երբ սկսեցի պատահականորեն բացել գզրոցները և ստուգել դրանց պարունակությունը: Որոշներն ուրախություն և հաճելի հիշողություններ արթնացրին, մյուսները՝ այնպիսի խորը ամոթի և ափսոսանքի զգացում, որ ես նույնիսկ ետ նայեցի՝ ստուգելու՝ արդյոք որևէ մեկը տեսնում է ինձ:

«Ընկերներ» անունով արկղը դրված էր «Ընկերներ, որոնց ես դավաճանել եմ» արկղի կողքին։ Վերնագրերը վերաբերում էին ինչպես առօրյա բաների, այնպես էլ՝ ոչ այնքան առօրյա. «Գրքեր, որոնք ես կարդացել եմ», «Սուտ, որ ասել եմ», «Մխիթարություն, որով մխիթարել եմ», «Կատակներ, որոնց վրա ծիծաղել եմ»:
Որոշները ծիծաղելու աստիճան կոնկրետ էին. «Խոսքեր, որոնք ես բղավել եմ իմ եղբայրների և քույրերի վրա» (ես չէի կարող ծիծաղել ուրիշների վրա), «Կատաղության մեջ թույլ տված արարքներ», «Խոսքեր, որոնք ես նետել եմ ծնողներիս ուղղությամբ»:
Ես չէի դադարում զարմանալ դրանց բովանդակությամբ։ Հաճախ քարտերը սպասածիցս շատ էին, երբեմն էլ՝ ավելի քիչ:
Ես ցնցված էի իմ կյանքի նման ծավալով: Հնարավո՞ր բան էր դա, որ իմ 17 տարիների ընթացքում ես այդքան ժամանակ ունենայի լրացնելու այս բոլոր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր քարտերը: Բայց յուրաքանչյուր քարտ դա հաստատում էր: Յուրաքանչյուրը գրված էր իմ ձեռագրով: Յուրաքանչյուր քարտի տակ իմ ստորագրությունն էր։

Երբ քաշեցի «Երգերը, որոնք ես լսել եմ» դարակը, հասկացա, որ դարակը երկարում է՝ տեղավորելու համար բովանդակությունը: Քարտերը շատ խիտ էին շարված, բայց երկու-երեք մետր հետո էլ չէի կարողանում հասնել վերջին: Ես հետ հրեցի այն՝ ամաչելով, ոչ այնքան երաժշտության որակից, որքան այդ արխիվում վատնածս ժամանակի ահռելի չափից: Ես պետք է կողպեմ այն և թաքցնեմ բանալին,- մտածեցի ես։ Հետո, արցունքներիս միջից նայելով, տեսա, թե ինչպես սենյակ մտավ Նա։

Երբ ես մոտեցա «Մեղսալի մտքեր» դարակին, սառը դող անցավ միջովս։ Ես մի երկու սանտիմետր քաշեցի դարակը՝ չցանկանալով ստուգել դրա չափը, և մի քարտ հանեցի։ Ես դողում էի դրա բովանդակությունից։ Շատ վատ էի զգում, որ նման պահը գրանցվել է։ Նվաստացման և զայրույթի զգացումից գլխումս միտք ծագեց. «Ոչ ոք չպետք է տեսնի այս սենյակը: Ես պետք է ոչնչացնեմ սրանք»:
Զայրույթի անզուսպ նոպայով ես դուրս քաշեցի դարակը։ Կարևոր չէր, թե ինչ չափի էր այն։ Ես ստիպված էի դատարկել այն և այրել քարտերը: Բայց դարակը մի ծայրից բռնելով և փորձելով այն գետնին տապալել, ես չկարողացա ոչ մի քարտ դուրս թափել։ Հուսահատ վերցրեցի քարտերից մեկը, բայց երբ փորձեցի պատռել այն, պարզվեց, որ պողպատի պես ամուր է։

Ավերված և բոլորովին անօգնական վիճակում, դարակը վերադարձրեցի իր տեղը։ Ճակատս պատին հենելով՝ երկար, անօգնական, ողորմելի հոգոց հանեցի։
Այդ պահին տեսա դարակ, որի վրա գրված էր «Մարդիկ, որոնց հետ կիսվել եմ Ավետարանով»։ Այդ ձեռագիրը մյուսներից առանձնանում էր իր փայլով, այն ավելի նոր էր։ Բռնակից քաշեցի, ու ձեռքերիս մեջ ընկավ մի փոքրիկ արկղ՝ 7 սանտիմետրից ոչ ավելի երկարությամբ։ Ես կարող էի հաշվել այդ քարտերը մի ձեռքիս մատների վրա: Եվ այդ ժամանակ արցունքներս հոսեցին: Սկսեցի լաց լինել։ Ես այնքան խորը հեկեկացի, որ ստամոքսս ցավեց ու կծկվեց։ Ծնկներիս վրա ընկա ու լաց եղա։ Ես լաց եղա ամոթից, անտանելի ամոթից այդ ամենի համար։ Դարակների շարքերը պտտվում էին արցունքներով լի աչքերիս առաջ։
-Ոչ ոք երբեք չպետք է իմա
Ո՛չ։ խնդրում եմ, միայն թե ոչ Նա: Ով ուզում է, միայն թե ոչ Հիսուս:Ես անօգնական նայում էի, թե ինչպես Նա սկսեց բացել դարակները և կարդալ քարտերը: Ես չէի կարող դիմանալ Նրա արձագանքին։ Գաղտագողի նայելով Նրան՝ ես տեսա այնպիսի տխրություն Նրա Դեմքին, որ սիրտս քիչ էր մնում կտոր-կտոր լիներ: Նա կարծես ինտուիտիվ կերպով բացում էր ամենավատ դարակները: Նրա ինչի՞ն էր պետք այդ ամբողջը կարդալ։

Վերջապես շրջվեց և նայեց ինձ սենյակի մյուս ծայրից։ Նրա Աչքերում խղճահարություն կար։ Բայց այդ խղճահարությունն ինձ չնյարդայնացրեց։ Գլուխս կախ ընկավ, դեմքս ծածկեցի ափերով ու նորից սկսեցի լաց լինել։ Նա եկավ և Իր Ձեռքով գրկեց ինձ։
Նա այնքան բան կարող էր ասել։ Բայց Նա ոչ մի բառ չասաց։ Նա պարզապես լաց եղավ ինձ հետ: Հետո վեր կացավ և վերադարձավ դարակների մոտ։
Սկսելով սենյակի մի ծայրից՝ Նա դուրս քաշեց դարակներից մեկը և սկսեց ստորագրել Իր Անունը իմ անվան վրա՝ յուրաքանչյուր քարտի վրա հերթով:

— Ոչ, — բղավեցի ես՝ նետվելով դեպի Նա։ Ես չկարողացա գտնել ասելու այլ բառեր, քան «Ոչ, ոչ»՝ փորձելով նրանից խլել քարտը: Նրա անունը չպետք է լինի այդ քարտերի վրա: Բայց այն արդեն դրված էր՝ կարմիր մակագրությամբ, այնքան թարմ, այնքան հստակ, այնքան կենդանի: Հիսուսի անունը ծածկեց իմ անունը: Այն գրված էր Արյամբ։
Նա քնքշորեն վերցրեց քարտը, ժպտաց ու շարունակեց ստորագրել դրանք։ Ինձ թվում է, որ ես երբեք չեմ կարողանա հասկանալ, թե ինչպես Նա դա արեց այդքան արագ կերպով։ Բառացիորեն հաջորդ վայրկյանին ես լսեցի, որ Նա փակեց վերջին դարակը և եկավ ինձ մոտ։ Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.
-Ավարտված է:

Ես վեր կացա, և Նա ինձ դուրս հանեց սենյակից:
Դռան վրա կողպեք չկար։
Բայց կային քարտեր, որոնք դեռ պետք է գրվեին…

 

 

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի