• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ․ Ալեն Աշիկյան

Ես ուխտավոր եմ․ Ալեն Աշիկյան

Ես Ալեն Աշիկյանն եմ։

Եկեղեցին շատ կարևոր դեր է խաղում իմ կյանքում: Մանկուց ընտանիքս ամեն կիրակի գալիս էր Կոստա Մեսայի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին։ Ես հաճախել եմ կիրակնօրյա դպրոց, իսկ հետո սկսեցի ծառայել խորանի վրա: ՀԵՀԵՄ-ն ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և իմ եկեղեցու մյուս երիտասարդներին:

Ես ակտիվ մասնակցություն ունեմ եկեղեցու կյանքում: Ներկայումս Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ՀԵԵՄ Կենտրոնական խորհրդի նախագահն եմ։ Կենտրոնական խորհրդի կազմում ես օգնում եմ կազմակերպել միջոցառումներ թեմի երիտասարդների համար։ Այդ միջոցառումների մաս են կազմում սպորտային մրցույթները, ճամբարների կազմակերպումը, բարեգործական նպատակով սնունդ և այլ անհրաժեշտ առարկաներ հավաքելը:

Երիտասարդներին Աստծուն ավելի մոտեցնելու առաքելությունն իրականացնել եմ փորձում մեր ՀԵԵՄ-ի չորս սյուների միջոցով՝ Ընկերասիրություն, Ծառայություն, Կրթություն և Ծես:

Հայաստանը այն երկիրն է, որտեղ բոլոր հայերը կարող են զգալ իրենց ինչպես տանը՝ անկախ նրանից, թե որքան մասով են հայ: Այն ծառայում է որպես հիշեցում մեր հաստատակամության, ուժի և քրիստոնեական հավատքի՝ անկախ դարի մարտահրավերներից: