Որպես Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման նախահիմնադրում կարելի է համարել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում ստեղծված երիտասարդական գրասենյակի ստեղծումը, որի առաջնորդ նշանակվեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը:
Նորին Սրբություն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2007 թվականին հիմնադրվեց ՀԵՀԵՄ-ի գրասենյակը՝ տեղակայված Երևան քաղաքի Կորյունի 19ա հասցեում: Կառույցը սկզբնապես անվանվեց՝ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Կազմակերպություն (ՀԵՀԵԿ), հետագայում վերանվանվեց՝ Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորում (ՀԵՀԵՄ):
2015 թվականից կառույցի պաշտոնական անվանումն է՝ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում (ՀԵՀԵՄ):
2018 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը տեղափոխվեց “Հովնանյան” հիմնադրամի կողմից կառուցված Սուրբ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների հարևանությամբ գտնվող Հայոց Հայրապետների համար նախատեսված երևանյան եկեղեցա-վարչական շենք՝ Աբովյան 15/1։
ՀԵՀԵՄ-ը բաղկացած է
Ա. Կենտրոնական գրասենյակից (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին — Երեւան),
Բ. ՀԵՀԵՄ 8 Տարածաշրջաններից (Հայաստան-Վրաստան-Արցախ, Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ,
Եվրոպա, Հրվ. Ամերիկա, Հյս. Ամերիկա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա, Հնդկաստան եւ Մյանմար, Ծայրագույն Արեւելք — Ավստրալիա և Նոր Զելանդիա):
ՀԵՀԵՄ նպատակներն են`
- Հայ Եկեղեցու վարդապետության համաձայն նպաստել քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը երիտասարդության մեջ,
- աջակցել թեմերի եկեղեցասեր երիտասարդական միությունների միջև համագործակցությանը`
իրականացնելով համատեղ ծրագրեր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ, - օգնել Հայ Եկեղեցու թեմերում եկեղեցասեր երիտասարդական կառույցների վարչական և կառավարման մարմինների ստեղծմանը համագործակցությամբ թեմերի առաջնորդների և տեղի այլ երիտ. հաստատությունների հետ ի նպաստ հայ երիտասարդի հոգևոր-ազգային և մշակութային լավագույն շահի,
- աջակցել թեմական կյանքում ակտիվ, մշակութային, կրթական, մասնագիտական առաջընթաց ունեցող երիտասարդների ինքնազարգացմանը:
ՀԵՀԵՄ-ի առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ ի հարատեւություն հայ ինքնության եւ ի զորացումն Հայոց Հայրենիքի, կազմակերպել հայ երիտասարդության ներուժի գործածումը նրա ինքնազարգացման, հոգևոր ու ազգային արժեքների պահպանության նվիրական գործում:
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Հաստատման օրվանից կառույցը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելությունը: Դրանում կարևորագույն գործոն է Հայաստանի և մի շարք այլ թեմերի մասնակցությամբ ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները և տեղական պարբերաբար անցկացվող պատգամավորական ժողովները՝ իրենց ուրույն ձևաչափով, հստակեցված և կանոնակարգված օրակարգերով, տարաբնույթ ծրագրերով:
Ստորև ներկայացվում է Հայաստանում և աշխարհասփյուռ հայոց թեմերումտարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած ՀԵՀԵՄ պատգամավորական, ինչպես նաև տարածաշրջանային, միջտարածաշրջանային և ենթատարածաշրջանային ֆորումների մի մասը`
- ՀԵՀԵՄ պատգամավորական Առաջին ժողով` 2008 թվական հուլիսի 9-12,
- ՀԵՀԵՄ պատգամավորական Երկրորդ ժողով՝ 2011թ. հուլիսի 7-11,
- ՀԵՀԵՄ պատգամավորական Երրորդ ժողով՝ 2015թ. հուլիսի 1-5,
- ՀԵՀԵՄ պատգամավորական Չորրորդ ժողով կամ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական ուխտագնացություն-ժողով՝ 2018թ. հուլիսի 4-8,
- ՀԵՀԵՄ ներկայացուցչական ֆորումներ` 2014թ. հուլիսի 1-4, 2015թ.
հոկտեմբերի 30-նոյեմբերի 3, - ՀԵՀԵՄ Եվրոպայի և Ռուսաստանի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանսներ` Բուխարեստ (Ռումինիա), Բեռլին (Գերմանիա), Միլան (Իտալիա), Փարիզ (Ֆրանսիա), Մոսկվա (ՌԴ) 2015թ․ փետրվար 19 – մարտի 15,
- ՀԵՀԵՄ «Հոգևոր ճամբար», Օդեսա, Ուկրաինա 2015թ. օգոստոսի 22-28,
- ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային առաջին ներկայացուցչական ժողով` Բոլոնիա (Իտալիա) 2015թ. դեկտեմբերի 16-20,
- ՀԵՀԵՄ Եվրոպայի ենթատարածաշրջանային ժողովներ` Լոնդոն (Անգլիա), Ստոկհոլմ (Շվեդիա), Աթենք (Հունաստան) 2016թ. դեկտեմբեր 15-18,
- ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների, հայրապետական պատվիրակների և փոխանորդների ժողով նվիրված Եվրոպայում ՀԵՀԵՄ ծրագրերին, Լոնդոն (Անգլիա) 2016 թ. դեկտ 15,
- ՀԵՀԵՄ «Հոգևոր ճամբար և Սբ. Պատարագի խորհրդին նվիրված երիտասարդական բանակում», Բուխարեստ, Սուչավա (Ռումինիա) 2017թ. օգոստոսի 9-14,
- ՀԵՀԵՄ ներկայացուցչական ժողով` Բըրբանք (ԱՄՆ) 2017թ., նոյեմբեր 30-դեկտեմբեր 2,
- ՀԵՀԵՄ Ռուսաստանի և Եվրոպայի թեմական ներկայացուցչական մարմնի ժողով` 2018թ. նոյեմբերի 23-25,
- ՀԵՀԵՄ “Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Հայրենիք” համահայկական ուխտագնացություն 2018 հուլիս 4-8,
- ՀԵՀԵՄ Հայաստանյաց տարածաշրջանի թեմական երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հանդիպում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում, Երևան 2019թ, փետրվարի 8,
- ՀԵՀԵՄ “Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ” համահայկական ուխտագնացություն, 2019 հուլիս 4-7,
- ՀԵՀԵՄ թեմական երիտասարդական կառույցների Ատենապետաց Ա ժողով, Երևան 2019 նոյ․ 2-4,
ՀԵՀԵՄ-ը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ համագործակցում է նաև հասարակական ու պետական պատկան հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների, համալսարանական և ուսանողական կառույցների, կրթական, մշակութային, բարեսիրական և մարդասիրական նպատակներ ունեցող այլ կենտրոնների, ՀՀ կուսակցությունների երիտասարդական թևերի հետ:
Կազմակերպվում են համահայկական ուխտագնացություններ, հոգևոր միջոցառումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, հանդիսություններ ազգային-եկեղեցական տոների առթիվ: