• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Գիրք նվիրելու օրը ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը փետրվարի 19-ին անակնկալ էր պատրաստել երիտասարդների համար

Կենտրոնական գրասենյակում երիտասարդները քննարկում էին Հովհան Ոսկեբերանի «Ճառերի ընտրանի» գիրքը։ Նրանք ընթերցում էին գրքի՝ սիրո վերաբերյալ առանձնացված տարբեր դրվագներ, քննարկում միասին և ՀԵՀԵՄ ԿԳ աշխատակազմի հետ։

Օրը սկսվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ հանդիպմամբ։ Հայր Սուրբը երիտասարդներին տվեց իր օրհնությունը և տոնի առիթով գրքեր և յուրաքանչյուրին 5-ական Երիտասարդի աղոթագիրք նվիրեց՝ հորդորելով, որպեսզի երիտասարդները ևս չորս հոգու նվիրեն?։

#Գիրք_նվիրելու_օր-վա կապակցությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն այսօր անակնկալ էր պատրաստել երիտասարդների…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, February 19, 2020