• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ԱՀԹ երիտասարդները՝ Ս.Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին


Դեկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս.Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Այդ առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդները ուխտավորաբար այցելեցին Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի: Պատարագից հետո կատարվեց հարիսայի հյուրասիրություն:

Երիտասարդները Տ. Պետրոսի հետ այցելեցին եկեղեցու հարևանությամբ գործող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանրանկարչության և արվեստի կենտրոն, ծանոթացան սաների աշխատանքներին, զրուցեցին նրանց հետ:

Տ.Պետրոսը իր խոսքում նկատեց, որ բարի ավանդույթ է ձևավորվել թեմի երիտասարդների կողմից Ս.Հակոբի տոնին ուխտի գալուց հետո կենտրոն այցելելը:

Դպրոցի տնօրեն Անահիտ Սեդրակյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց` ասելով, որ սիրով են հյուրընկալում ԱՀԹ երիտասարդներին, որոնց խանդավառությունը ոգևորիչ է:

Հանդիպումն ավարտվեց պահպանիչ աղոթքով: