• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ԵՊՀ արևելագիտության ՈՒԳԸ-ն ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Այսօր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ էին այցելել ԵՊՀ արևելագիտության և աստվածաբանության Ուսանողական գիտական ընկերության շուրջ 40 երիտասարդներ։

ՈՒԳԸ թիմին ՀԵՀԵՄ հրավիրելու նախաձեռնությունը ընկերության նախագահ Տաթևիկ Դունամալյանինն էր, ով վերջերս, համալրել է ՀԵՀԵՄ մեծ ընտանիքը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվեցին կառույցների գործունեությունը, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Երիտասարդները ակտիվ հոգևոր քննարկում ունեցան ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ։ Հայր Սուրբը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող բազմաթիվ հարցերի։

Երկուստեք կարևորվեց այս ձևաչափով երիտասարդական նախաձեռնությունների շարունակականությունը։

Նորեն համեցեք տուն❤️

 

 

 

 

 


 

Yandex.Metrica