• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Գործարար էթիկա և կորպորոտիվ կուլտուրա

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում աշխատանքային շաբաթը կրկին սկսվեց հետաքրքիր դասընթացով։
 
Ապրիլի 12-ին երիտասարդների համար իրականացվեց «Գործարար էթիկա և կորպորատիվ կուլտուրա» ինտերակտիվ դասընթացը, որն անցկացնում էր Էթիկայի և էթիկետի մասնագետ Սյուզաննա Գաբրիելյանը։
 
Երիտասարդները սովորեցին թե ինչպե՞ս պետք է իրենց դրսևորեն գործարար միջավայրում, ինչ էթիկական կանոնների պետք է հետևեն, որպեսզի դա նպաստի կառավարման գործընթացի բարելավմանը, թիմային աշխատանքի արդյունավետության և գործարար կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև կազմակերպության բարի համբավի կերտմանը։
 
Քննարկվեցին գործարար միջավայրի ամենապարզ և ամենաբարդ էթիկական նորմերը՝ ձեռքսեղմում, դիմելաձև, հինգ զգայարանների միջոցով մարդկանց վրա դրական առաջին տպավորություն ստեղծելու խորամանկություններ և այլն: