• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«ՀԱԸ 2019» համագումարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում

Դեկտեմբերի 23-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը հյուրընկալեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ խաչատրյանը համագումարի պատգամավորներից էր:

Օրը մեկնարկեց Տերունական աղոթքով, տեղի ունեցավ համագումարի Դիվանի ընտրություն, հաստատվեց օրակարգը:

ՀԱԸ ներկայացուցիչները ներկայացրին ընկերության գործունեության վերաբերյալ իրենց զեկույցները, ֆինանսական հաշվետվություններ, «Ճամբար» նախագիծը, Խոսվեց նաև 2020թ.-ի բյուջեի մասին:

Տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրությունը, քննարկվեց վերստուգիչ հանձնախմբի ընտրության հարցը:

Միջոցառումն ամփոփվեց Տերունական աղոթքով, որից հետո տեղի ունեցավ նորընտիր հոգեբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

«ՀԱԸ 2019» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԵՀԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ⛪️?Այսօր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը հյուրընկալեց Հայաստանի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, December 23, 2019