• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ԵԱԴ հանդիպում

Օգոստոսի 4-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) աշխատակազմերի առցանց հանդիպումը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվեցին կառույցների գործունեության շրջանակները, քննարկվեցին համագործակցության ուղիները։

Հանդիպմանը Երիտասարդական ակումբների դաշնության թիմից միացել էին ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը, նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը, առաջին քարտուղար Նաիրա Դարբինյանը, մարզային պխատասխանատու (կոտայք) Մարի հովակիմյանը, միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը, քարտուղարությոան աշխատակիցներ Անի եղիազարյանը և Սոնա Ադամյանը։

ՀԵՀԵՄ Հոգևոր Տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը, թեմական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը և տեղեկատվական բաժնի պատասխանատու Սամվել Շահնազարյանը։

Yandex.Metrica