• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Կիբերանվտանգություն

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում Մարտի 16-ին մենկարկեց «Հոգևոր և կիբերանվտանգություն» դասընթացի առաջին՝ «Կիբերանվտանգություն» փուլը։

Օրվա բանախոսներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային մասնագետ, ԿԳՄՍ-ի ԾԻԳ- ի կողմից ՏՀՏ վերապատրաստող միջազգային մասնագետ, ՍԱՀՏ ՀԿ նախագահ, Ինտերակտիվ կրթության հիմանդրամի համահիմանդիր Լիլիա Թոթոլյանը և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի Հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանը:

Դասընթացին մասնակցող բազմաթիվ երիտասարդներ սովորեցին՝ «Ինչպե՞ս անվտանգ պահել անձնական տվյալները», «ինչպե՞ս ճիշտ ընտրել գաղտնաբառեր», «Ինչպե՞ս տարբերել կեղծիքը և չդառնալ զոհը հաքերական արշավների» և մի շարք այլ կիբերանվտանգային նրբություններ։

Մարտի 17-ին տեղի կունենա դասընթացի երկրորդ՝ «Հոգևոր անվտանգություն» փուլը։ Օրվա բանախոսն է «Դիալոգ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ալմաստ Մուրադյանը։

 

Yandex.Metrica