• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Մեծ Պահքի իրական նպատակը․ հոգևոր քննարկում

Պահոց շրջանի մեկնարկին ընդառաջ Փետրվարի 15-ին կայացավ «Մեծ Պահքի իրական նպատակը» թեմայով հեռավար հոգևոր քննարկում ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ։

Հայր Սուրբը Երիտասարդների համար մեկնաբանեց բազմաթիվ հարցեր, որոնցից էին՝ ինչպե՞ս պահք պահել, ինչի՞ց պետք է հրաժարվել պահքի ժամանակ, ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ, ինչպե՞ս անցնել ինքնամաքրման ճանապարհով և այլն։ Հարց ու պատասխանից հետո հանդիպման ավարտվեց Տերունական աղոթքով։

Yandex.Metrica