• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մեծ Պահքի կիրակիներ

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը Շողակաթ հեռուստաընկերության հետ համատեղ իրականացնում է Մեծ Պահքի կիրակիների խորհուրդների վերաբերյալ հաղորդաշար` երիտասարդների մասնակցությամբ։

Հաղորդման շրջանակում տեղի են ունենում Մեծ Պահքի 6 կիրակիներից յուրաքանչյուրի մասին քննարկումներ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կամավորների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր թողարկման ժամանակ նշյալ կիրակիի խորհուրդը հասկանալուն երիտասարդներին օգնում է 1 հոգևորական։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը և ՀԵՀԵՄ Երիտասարդները Մեծ պահքի երկրորդ՝ «Արտաքսման կիրակի»-ի խորհրդի մասին։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կամավորները և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները քննարկում են Մեծ Պահքի երրորդ՝ «Անառակի կիրակի»-ի խորհուրդը։ Խորհուրդը հասկանալ երիտասարդներին օգնում է Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կամավորները և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները քննարկում են Մեծ Պահքի չորրորդ՝ «Անիրավ տնտեսի կիրակի»-ի խորհուրդը։ Խորհուրդը հասկանալ երիտասարդներին օգնում է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Երիտասարդները քննարկում են Մեծ Պահքի հինգերորդ՝ «Դատավորի կիրակի»-ի խորհուրդը։ Խորհուրդը հասկանալ երիտասարդներին օգնում է Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Մեծ պահքի վեցերորդ՝ «Գալստյան կիրակի»-ի խորհուրդը. Քննարկում են երիտասարդները: Խորհուրդը հասկանալուն երիտասարդներին օգնում է Հայր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։