• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Րոպե առաջ պետք է գործել

Նոյեմբերի 19-ին հանդիպեցինք ՀԵՀԵՄ անդամների հետ, որոնք պատերազմի ողջ ընթացքում ակտիվ ներգրավված էին թիկունքային աշխատանքներում։ Հանդիպումը միտված էր խրախուսելու երիտասարդներին, հասկանալու նրանց՝ ապագայի տեսլականն ու նպատակները, կենտրոնանալու հետագա անելիքների վրա։ ՀԵՀԵՄ անդամներին տրվեց անդամակցության խրախուսական` առաջին աստիճանը։

Նշվեց՝ իբրև երիտասարդ բոլոր փոփոխությունների մասնակիցը լինելու կարևորությունը, ազգային ինքնագիտակցության բարձրացման գործում ազգային հոգևոր կրթության անհրաժեշտությունը։

Որոշվեց առաջիկա օրերին երիտասարդների հետ գնալ Եռաբլուր՝ գլուխ խոնարհելու և խունկ ծխեցնելու անմահացած հերոսների հիշատակի համար։

Yandex.Metrica