• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ուխտագնացություն Խոր Վիրապ վանք

Նոյեմբերի 30-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման Կենտրոնական գրասենյակի հետ համագործակցբար՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը իրականացրեց գիտաճանաչողական արշավ-ուխտագնացություն դեպի հայ ժողովրդի նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ վանք:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Վրեժ Ոսկանյանը, ՀԱԱՀ ուսանողներ, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տեղեկատվական բաժնի պատասխանատու Սամվել Շահնազարյանը և ՀԵՀԵՄ կամավորներ:

 

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով ուխտագնացությանն իր մասնակցությունն էր բերում նաև Նորայր սարկավագ Խաչիկյանը:

Ուխտագնացությունը սկսվեց Տերունական աղոթքով:
Վանքում հյուրերին դիմավորեցին Խոր Վիրապ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն, Մայր Աթոռի hրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Հայր Հարությունը երիտասարդներին ներկայացրեց սրբավայրի պատմությունը, որը կապված է Հայաստանում քրիստոնեության ընդունման, ինչպես նաև կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:
Երիտասարդները շրջեցին տարածքում և հաղորդ դարձան սրբություններին:

Վանքում Նորայր սարկավագ Խաչիկյանը ներկայացրեց Սբ. Գրիգոր Լուսավորչի կյանքն ու գործունեությունը, այնուհետեւ պատասխանեց ուսանողների հարցերին:

Նոյեմբերի 30-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման Կենտրոնական գրասենյակի հետ համագործակցբար՝ Հայաստանի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Tuesday, December 3, 2019

Yandex.Metrica