• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՆՈՒՌ երիտմիությունն անցկացրեց մտագրոհ

Մարտի 20-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «ՆՈՒՌ» երիտասարդաց միության անդամներն անցկացրեցին մտագրոհ։ Միջոցառման նպատակն էր բացահայտել երիտասարդական համայնքային կառույցի զարգացմանը միտված նոր գաղափարներն ու նախագծերը։

«ՆՈՒՌ» երիտասարդաց միությունը ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և գործում է 2005 թվականից։

Երիտմիության ակտիվն իր նոր գաղափարները գեներացրեց գործունեության չորս ուղղություններով՝ հոգևոր և կրթական, սոցիալ-մշակութային, բարեգործական և տեղեկատվական: |
Մտագրոհի արդյունքում ձևավորվել են նախագծային առաջարկներ, միջոցառումների օրացույց, նշանակվել են պատասխանատուներ։
Բոլոր հետաքրքրված երիտասարդները կարող են միանալ  թիմին։ Հանդիպումներն անցկացվում են ամեն կիրակի,  ք․ Մոսկվա, օլիմպիական նախագիծ 9 (ՆՈՒՌ լսարան) հասցեով, ժամը 13:00-ին։