«Աստված ոչ թե պարզապես ամեն ինչ փոխում է, այլ ամեն ինչ նորոգում։ Մեր պատմությունը, մեր արմատներն ու մեր համայնքը չեն մերժվում կամ մոռացվում, այլ վերափոխվում են։ Եվ մենք հրավիրված ենք մասնակից դառնալու այդ նորոգությանը»,- այս խոսքերով մեկնարկեց Երիտասարդության օրը՝ Շտուտգարտի Հայկական մշակույթի օրերի շրջանակում։
Օրվա առանցքում սերունդների միջև երկխոսությունն էր։ Հյուրերն էին հայ համայնքի երեք ներկայացուցիչներ, որոնք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում արդեն իսկ նշանակալի հաջողությունների են հասել։
Կարեն Արմենակյան
«LBBW Asset Management» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (CEO)
Սասուն Աշչիօղլու
«Mahle Filtersysteme GmbH» ընկերության արտադրական խմբի ղեկավար և «IG Metall» արհմիության վստահված ներկայացուցիչների ղեկավար կազմի անդամ
Թամարա Բակունց
«Steinbeis GmbH & Co. KG für Technologietransfer» ընկերության գանձապետական և ֆինանսական կառավարման ոլորտի մասնագետ
Հյուրերը կիսվեցին իրենց անձնական փորձառությամբ և պատասխանեցին երիտասարդների հարցերին։
Այնուհետև զրույցը շարունակվեց փոքր խմբերով՝ տարբեր քննարկման հարթակներում։
Օրվա ընթացքում ծնված գաղափարները հիմք կդառնան տարբեր ծրագրերի մշակման համար։
Աղբյուր՝ https://agbw.org/2026/tag-der-jugend-im-rahmen-der-kulturtage/
