• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Ավետյաց Արշալույսներ» Դվինի Ս. Հարություն եկեղեցու այգում

Հուլիսի 16֊ին` ժամը 18։00֊ին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու այգում տեղի կունենա տեղի երիտասարդաց միության կողմից  նախաձեռնված «Ավետյաց Արշալույսներ» խորագրով գրական֊մշակութային երեկոն։

Նախ կկայանա հանդիպում համանուն  գրքի հեղինակ Սոֆա Սարգսյանի հետ։ Երիտասարդները կընթերցեն հեղինակի ստեղծագործություններից, նրան հարցեր կուղղեն։
Ապա երեկոն կշարունակվի նկարչական աշխատանքների ցուցահանդեսով։

Միջոցառման նշանաբանն է՝ Դեպի հաղթանակ նաև մշակույթով։

Yandex.Metrica