• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Միլանի հայ երիտասարդության ուխտագնացությունը Լունիո

Միլանի Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդները հունիսի 19-ին իրականացրեցին ուխտագնացություն դեպի Լունիո քաղաք, որը գտնվում է Մաջիորե լճի ափին: Տեղը պատահական չէր ընտրված․ ամեն տարի Լուինոյի Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Դոն Սերջիոն կազմակերպում է Պատարագի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը, և հրավիրում է հայ հոգևորականների, որպեսզի ներկայացնեն հավատացյալներին հայերի պատմությունը:

Որպես եղբայրության նշան, Հայր Տիրայրի առաջարկությամբ որոշվեց կազմակերպել այցելություն տեղի կաթոլիկ սրբավայրեր: Երիտասարդներին դիմավորեց քաղաքայի խորհրդի նախագահը և նրա տեղակալ Ալեսանդրո Ֆրանձետին։ Վերջինս առանձնահատուկ մտերիմ է հայ երիտասարդների հետ: Կատարվեց այց Մադոննա դել Կարմինե մատուռ և Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, որտեղ կատարվեց էկումենիկ աղոթք, օրվա երկրորդ կեսին ուխտավորներն այցելեցին Դանթե Ալիգերիին նվիրված ցուցահանդես, որտեղ երիտասարդներին ընդունեց և ողջույնի խոսք ասաց Լուինոյի քաղաքապետ էնրիկո Բիանկին, շնորհակալական խոսքով հանդես եկավ Տիրայր վարդապետ Հակոբյանը:

Yandex.Metrica