• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հետադարձ հայացք՝ 2021 Վիրտուալ Հայաստան Ծառայության Ծրագրին

Հայ Եկեղեցու Ամերիկայի Երիտասարդական Կազմակերպության  /ACYOA/ 2021 Վիրտուալ Հայաստան Ծառայության Ծրագրով /ASP/ ավելի քան 60 մասնակիցներ էին գրանցվել՝ ծանոթանալու համար իրենց հայկական ինքնության տարբեր կողմերին՝  հավատք, մշակույթ, պատմություն, կենցաղ և այլն։

Շաբաթն անցավ ուսումնական ամենատարբեր դասընթացներով հագեցած։ Ի մասնավորի՝ Գառնիկ Նանագուլյանը, Լենա և Էլեն Հովհաննիսյանները մասնակիցներին ծանոթացրին Հայաստանի և Արցախի սրբապատկերագրության պատմությանը։ Ռաքել Կոշկարյանն անդրադարձավ հայկական խաչքարին և փորագրությանը։ Անցկացվեց նաև գինիների համտեսում։

Նշենք, որ ACYOA-ն գործում է 1946 թվականից։ Այն հայ եկեղեցու դավանանքի, պատմության և ավանդույթների միջոցով հայ երիտասարդներին Աստծուն առավել մոտեցնելու առաքելություն ունի: