• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Վիրահայոց թեմ

Վիրահայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժին․

1. տնօրեն՝ Արժ. Տ. Տաթև քահանա Մարուքյան․ էլ․ հասցե՝ tertatevqahana@gmail.com

2. տնօրենի օգնական՝ Էմիլ Սարգսյան

3. երիտասարդական ծրագրերի պատասխանատու՝ Նինա Սերոպովա

Վիրահայոց թեմի երիտասարդաց բաժինը ունի ևս երեք աշխատանքային խումբ

  • Մշտական հաճախող կամավոր պատանիների ու աղջիկների ավագ և կրտսեր խմբեր՝ թվով՝ շուրջ 30 հոգի,
  • Երիտասարդաց միության անդամների հիմնական խումբ՝ 20 հոգի,
  • Շուրջ 70 գրանցված երիտասարդներ՝ Թբիլիսի քաղաքի տարբեր բուհերից։

Թեմի երիտասարդության հարցերի բաժինը սերտորեն համագործակցում է «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի հետ, որի տարբեր խմբակներ ու կիրակնօրյա դպրոցներ են հաճախում շուրջ 200 սաներ։

Ռուսթավի քաղաքում Վիրահայոց թեմն ունի հաստատված հովվություն, որտեղ գործում է «Գրիգոր Նարեկացի» կրթամշակութային կենտրոնը։ Կենտրոն են հաճախում շուրջ 40 երիտասարդներ և պատանիներ։ Երիտասարդների ընդհանուր պատասխանատուն է

Վիկտորիա Սակալյանը․ էլ․ հասցե՝ viktoria.sakaniani0003@mail.ru

Բաթումի քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից գործում է «Ալեքսանդր Մանթաշյան» կրթամշակութային կենտրոնը, որտեղ հաճախում են շուրջ 40 երիտասարդներ։

Բաթումիի հովվության «Մեր ապագան» երիտասարդաց միության ընդհանուր պատասխանատուն է Ալբերտ սրկավագ Արշակյանը։

Վիրահայոց թեմի Երիտասարդության հարցերի բաժնի գործնեությունը լիարժեք ներկայացվում է «Hayartun» ֆեյսբուքյան էջում և armenianchurch.ge կայքում։