• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ. Լինա Շիրինյան

Մի քանի տարի է արդեն, որ եկեղեցին շատ մեծ դեր է խաղում իմ կյանքում։ Ինձ դուր է գալիս Սփյուռքում հայերի միասնականությունը եկեղեցու շուրջ։ Իմ քաղաքում գործող հայկական եկեղեցին դեռ չունի երիտասարդաց միություն, և իմ նպատակն է օր առաջ այն հիմնել ու Ֆրանսիայի թեմի հոգևոր առաջնորդի օրհնությամբ ունենալ այնպիսի միություն, որն իր շուրջը կհամախմբի հայ ակտիվ երիտասարդներին և կստեղծի հոգևոր արժեքներով առաջնորդվող մեծ ընտանիք:

Հայաստանից մեկնում եմ շատ ջերմություն առած և հույսով, որ ապագայում պիտանի կլինեմ իմ հայրենիքին ու եկեղեցուն:

 

Լինա Շիրինյան

Ֆրանսիայի հսայոց թեմ, ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակից