• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ամեն ծառի վրա Տերն է խաչված․ Աննա Ախմատովա

(Պոեզիա)

Ամեն ծառի վրա Տերն է խաչված,

Ցորենի ամեն հասկի մեջ մարմինն է Քրիստոսի,

Իսկ աղոթքները սուրբ Խոսքի

Բալասան են հիվանդ մարմնին։

———————————————————————————————————————————————

Ես ամենքին ներում եմ շնորհում

Եվ Կիրակի օրով Քրիստոսի Հարության

Ինձ դավողի ճակատն եմ համբուրում,

Ինձ չդավողի՝ շուրթերը։

 

Ռուսերենից թարգմանեց Արաքս Պողոսյանը