• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ԱՀԹ երիտասարդները մեկնել էին ուխտի Հառիճավանք

Հուլիսի 17-ին ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց միությունները, գլխավորությամբ թեմի երիտասարդաց միությունների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի, ուխտագնացության մեկնեցին Հառիճավանք։
Հառիճավանքում ուխտավորներին դիմավորեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը, այնուհետև երիտասարդները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի, որի պատարագիչն էր Հայր Նարեկը: Պատարագից հետո հայր Սուրբը ուխտավորներին ընդունեց Հառիճավանքի վարժարանի սեղանատանը և հոգեշահ զրույց ունեցավ նրանց հետ: Տեր Պետրոսը հայր Սուրբին փոխանցեց Նավասարդ Սրբազանի ջերմագին ողջույնները, ներկայացրեց իրենց թեմական-երիտասարդական ծրագրերը,  իսկ ավարտին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: