• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Անցած հանգստյան օրերը հիշարժան էին ԱՄՆ Արևելյան թեմի երիտասարդների համար

Անցած հանգստյան օրերը շատ հագեցած անցան ԱՄՆ Արևելյան թեմի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցում։ Շաբաթ օրը տեղի ծխական համայնքը հյուրընկալեց ACYOA Sr.-ի երիտասարդներին և Երիտասարդական ծրագրի ղեկավար Ջենիֆեր Մորիսին։  Քննարկվեցին առաջիկա միջոցառումները, անելիքներն ու ծրագրերը: Հանդիպմանը Մատթեոս 6.19-34 համարների շուրջ ակտիվ քննարկում ընթացավ։
Երեկոյան նրանց միացան տեղի ծխական համայնքի երիտասարդները։Երեկոն եզրափակվեց խարույկով։

Կիրակի առավոտյան եկեղեցին լցված էր Ս․ Պատարագին մասնակցող բազմաթիվ երիտասարդներով։ Հավարտ Պատարագի  ACYOA-ի Կենտրոնական խորհրդի անդամները խոսեցին կառույցի նշանակության, ինչպես նաև երիտասարդների համար եկեղեցական ծառայության նպատակների մասին: