• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Բազմահազարանոց ցույց Ախալքալաքում

Հոկտեմբերի 7-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ հայ համայնքի բազմահազարանոց խաղաղ հավաք՝ ի զորակցություն Արցախի: Մասնակցում էին Ախալքալաքի, Ախալցխայի և Նինոծմինդայի շրջանների հայերը:
Հավաքը մեկնարկեց Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի, Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի օրհնության խոսքով և նահատակների հոգիների խաղաղության համար աղոթքով:
Այնուհետև հավաքի մասնակիցները Տեր Հայրերի գլխավորությամբ, «հաղթելու ենք» վանկարկումներով, քայլերթ իրականացրին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի:
Եկեղեցում տեղի ունեցավ միասնական աղոթք՝ Հայաստանի և Արցախի սահմանների անսասանության, պատերազմի շուտափույթ հաղթական ավարտի և մեր քաջարի զինվորների պահպանության համար:

https://www.facebook.com/hehemofficial/posts/3018378738266071