• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ․ Էլեն Հակոբյան

Ես Էլեն Հակոբյանն եմ Հարավային Ռուսաստանի հայոց թեմից։ Դիմահարդար-ոճաբան եմ։

Քանի որ ապրում եմ օտար հողում, հայրենիքի հետ կապը միմիայն ստանում եմ եկեղեցով, դրա համար փորձում եմ ուժերիս սահմանում ամեն ինչ անել Հայաստանից դուրս Հայաստան ստեղծելու գործում: Բայց ինչքան էլ որ հեռու եմ, Հայաստանը ինձ ուժ տվող, սիրող ու միշտ գրկաբաց ընդունող ՏՈՒՆ է:

Եկեղեցին ևս իմ տունն է, իմ ընտանիքն է, ես եմ: Եկեղեցին այն վայրն է, որտեղ ապահով է, որտեղից միայն սեր է բխում, որը ի մի բերող ուժ է։ Ես շատ ակտիվորեն եմ ներգրավված եկեղեցում կամավորական աշխատանքներին։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունների մասին դեռ վաղուց էի լսել և շատ էի ուզում մասնակցել։ Կարելի է ասել՝ իմ ցանկությունն ու Աստծո կամքը համընկան:

2022-ի ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունն ինձ տվեց անմոռանալի հույզեր, լիքը ընկերներ, փարատեց անսահման կարոտս:

Այդ մի քանի օրերն ինձ համար հրաշքներով լի էին, դրանք օրեր էին, երբ դու լրիվ քո «ափսեում» էիր։

Փառք Աստծո ամեն ինչի համար:

Կասեի՝ ՀԵՀԵՄ -ը ՍԵՐ է, և վերջ։

 

Էլեն Հակոբյան

Հարավային Ռուսաստանի հայոց թեմ, ք․Կրասնոդար