• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Համերգ` նվիրված քառյակի հիմնադրման 95-ամյակին

Դեկտեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադրման 95-ամյակին:

Միջոցառմանը ներկա էր ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի անձնակազմը: ՀԵՀԵՄ ԿԳ-ի հրավերով իրենց ներկայությունն էին բերել Արթիկի, Շիրակի և Արմավիրի թեմերի, Սինոփսիս Արմենիա ընկերությունից ներկայացուցիչներ, լրագրողներ, ՀԵՊ ուսուցիչներ, ՀԵՀԵՄ գրասենյակի մի շարք այլ գործընկերներ։

 

https://www.facebook.com/hehemofficial/posts/2307096146061004?__tn__=-R