• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մեկնարկել է Սիդնեյի ACYA JUNIORS-ը

Սիդնեյի ՀԵՀԵՄ-ը տեղեկացնում է, որ պաշտոնապես սկսել են պատանեկան ACYA JUNIORS-ը, որը  ՀԵՀԵՄ-ի բաղկացուցիչներից է:
Ռաշել Նաջարյանը տարեսկզբից եռանդուն աշխատում է կրտսերների հետ:
Նրանք անցկացրին իրենց առաջին պաշտոնական հանդիպումը,  կամավորաբար Ծաղկազարդի տոնին մոմեր պատրաստեցին, Մայրության տոնին ծաղիկներ բաժանեցին։ Սա նրանց առաջին  հասարակական գործունեությունն էր։

ACYA-ի կրտսերների նպատակն է սովորել և կիրառել քրիստոնեական հավատքի սկզբունքները՝ համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքի, նպաստել եկեղեցական գործունեությանը, մասնակցել բարեգործական աշխատանքներին, ինչպես նաև՝ ստեղծել սոցիալական և ընկերական միջավայր հայ եկեղեցու երիտասարդ անդամների համար:

Եթե ունեք 10-ից 17 տարեկան երեխա, զարմիկներ կամ քույրեր, ովքեր հետաքրքրված են միանալ այս ջերմ ընտանիքին, ուղարկեք հաղորդագրություն  aus@gmail.com հասցեին։