• Абовяна,
  • Пн - Пт
    09:00 - 18:00

Սիրո ճաշ՝ Սբ. Երրորդություն եկեղեցում

Հոկտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ատենապետները Սբ. Պատարագից հետո «Սիրո ճաշ» ծրագրի շրջանակում հյուրընկալվեցին ԱՀԹ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Վարդան քահանա Գաբոյանի, նույն եկեղեցու Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և երիտասարդների կողմից:  Գեղեցիկ և համով Սիրո Ճաշը կազմակերպել էր Սբ. Երրորդության երիտասարդաց միության ատենապետ Էլեն Հակոբյանը:
Նշենք, որ  «Սիրո ճաշն» արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններում: ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկաներին ծանոթացրեց ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությանը արժանացած երիտասարդների առաջիկա նոր ծրագրերին: