• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները

Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի առիթով ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը իրականացնում է «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» ծրագիրը։
 
Գրասենյակը հավաքագրում է վերջին 20 տարիներին կառուցված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների լուսանկրաներն ամբողջ աշխարհից՝ երիտասարդների մասնակցությամբ։ Նպատակն է ցույց տալ Եկեղեցու երիտասարդահավաք առաքելությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 

• Լուսանկարների ցուցահանդես առցանց հարթակում։
• Ցուցահանդես ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում։
• 21-րդ դարին կառուցված բոլոր Եկեղեցիների լուսանկարներով Ձեռնարկի հրապարակում։
Ծրագիրն ընթացքի մեջ է։