• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Բացվել է աշխարհի ամենամեծ սուրբծննդյան ցուցադրությունը

Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում բացվել է աշխարհի ամենամեծ սուրբծննդյան ցուցադրությունը, գրում է Mirror թերթը։

Մոտ 18 հազար քառակուսի մետրի վրա կամ ավելի քան երկու ֆուտբոլային դաշտի չափ տարածության վրա 120 դերասաններ ներկայացնում են 35 աստվածաշնչյան տեսարաններ՝ վերապատկերելով հին Երուսաղեմի կենցաղը և հագուկապը: Գլխավոր ցուցադրությունը Հիսուս Քրիստոսի ծնունդն է։

«Սուրբ Ծննդյան ցուցադրությունը մտահղացվել է ընտանիքով տոնը նշելու և այնպիսի արժեքների պահպանման համար, ինչպիսիք են խաղաղությունը, սերը և բարությունը», — ասել է ցուցադրությունների հեղինակ Բաֆիան Ռոխասը։

Նախագծին մասնակցել են նաև տասնյակ նկարիչներ և քանդակագործներ, ովքեր ստեղծել են կենդանիների հարյուրավոր բնական չափերի մոդելներ: «Երազանքս իրականություն դարձավ, ինձ թվում էր, թե Երուսաղեմում եմ», — խոստովանել է Սուրբ Ծննդյան ցուցադրության երիտասարդ այցելուներից մեկը:

Շենքեր, դեկորացիաներ և կենդանիների մոդելներ ստանալու համար պահանջվել է 400 տոննա շինանյութ: Համայնապատկերային ցուցահանդեսը չորս անգամ նշվել է Գինեսի ռեկորդների գրքում, այդ թվում՝ որպես աշխարհի ամենաշքեղ Սուրբ Ծննդյան իրադարձություն և աստվածաշնչյան կերպարների և իրադարձությունների ամենակենդանի վերապատկերում: