Եբրայերենով աշխարհի հնագույն Աստվածաշունչը վաճառվել է ավելի քան 38 միլիոն դոլարով։
Այն ս․թ․ մայիսի 24-ին Sotheby’sաճուրդում վաճառվել է 38,1 միլիոն դոլարով, տեղեկանում ենք ընկերության կայքից։ Նշվում է, որ եբրայերենով աշխարհի հնագույն Աստվածաշունչը երբևէ աճուրդով վաճառված ամենաթանկարժեք ձեռագիրն է:
Ձեռագիրը ստացել է Codex Sassoon անվանումը՝ ի պատիվ նախորդ սեփականատեր Դավիթ Սողոմոն Սասունի, ով ձեռք էր բերել Աստվածաշունչը 1929 թվականին: Այժմ այն գնել է Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ալֆրեդ Հ. Մովսեսը և նվիրաբերել է Թել Ավիվում գտնվող Հրեա ժողովրդի թանգարանին:
Պետք է նշել, որ գրքի դիմաց ավելի բարձ գին են պահանջել, քան 1994 թվականին վաճառված Լեոնարդո դա Վինչիի Codex Leicester ձեռագրի, որը գնել էին 30,8 միլիոն դոլարով, — հայտնում է Ամերիկայի Ձայն-ը։